Հայ երեխաներին սպանելու կոչեր սոցցանցերի ադրբեջանական տիրույթում

Արցախյան Երկրորդ պատերազմի ընթացքում ադրբեջանցի օգտատերերի կողմից հակահայկական ատելության կոչերը հետևանք են Ադրբեջանում հայերի նկատմամբ տարվող պետական քարոզչության: Ագրեսիայի այդպիսի կոչերն էին ընկած պատերազմի ընթացքում ադրբեջանցին զինծառայողների կողմից իրագործված էթնիկ հիմքով անմարդկային խոշտանգումներն ու սպանությունները:

Ուսումնասիրված մեկնաբանություններում օգտատերերը կոչ են անում «սպանել հայ երեխաներին, կանանց ու ծերերին», «չխղճալ հայ երեխաներին», նույնիսկ հարցումներ են իրականացվել հայ երեխաների նկարներով՝ «կսպանեն հայ երեխայի, թե՝ ոչ» ևն.

31.10.2020թ. – Nurlan İbrahimov. «Մենք պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին: Առանց տարբերության, պետք է սպանել: Ոչ մի ափսոսանք, ոչ մի կարեկցանք: Եթե մենք չսպանենք, ապա նրանք կսպանեն մեզ ու մեր երեխաներին»:

17.10.2020թ. – MarsuPilami. «Միշտ ասել եմ, որ եթե հայ երեխա լինի, չեմ սպանի, սակայն այսօրվանից սկսած՝ մա՛հ, անշուշտ, փոքրից մեծին»։

Հայ երեխաներին սպանելու կոչեր ադրբեջանական օգտատերերի կողմից

17.10.2020թ. – Cavid Necefov. «Ինչքան ասեք՝ չեք սպանելու հայ երեխայի, այնքան ժամանակ մեր երեխաները կմահանան»։

13.10.2020թ. – Elmeddin Muradlı. «Մեկն էլ գրել էր՝ եթե ձեր առջև հայ երեխա հայտնվի, կսպանե՞ք։ Կարծում եմ՝ որոշ դեպքերում հղիության ընդհատումը մեղք չէ»։

29.09.2020թ.Torzeewildbag. «Քանի՞ կին և երեխա ենք մենք սպանել։ Ես յուրաքանչյուրի համար մեկ բաժակ կխմեմ»։

28.10.2020թ.Sona Əmirova. «Հայ երեխային չի՛ կարելի խղճալ։ Քանի որ հայ «երեխան» մեծանալու, հայ տղա է դառնալու»։

29.10.2020թ. – Suleyman Raziyev. «Եթե պատերազմի ժամանակ երեխա տեսնեք, կսպանե՞ք։ Անկեղծորեն գրեք»։

29.10.2020թ. – Samera Faradjova. «Հայտնի մի հարց կա՝ «Հայ երեխա տեսնես՝ կսպանե՞ս»։ Սակայն հիմա այդպես չեմ մտածում։ Նրանց արյան մեջ հայի արյուն է։ Վաղ թե ուշ իրեն դրսևորելու է։ Երկրի երեսից ջնջել է պետք։ Այդպիսի վայրագ ազգի ինչպե՞ս չմաքրել»։

31.10.2020թ. – Ayşən A. Mustaf. «…ամենալավ հայը մեռած հայն է, նրանց երեխան էլ, մեծանալով նույնն է լինելու, տարեցն էլ է նույնը։ Բոլորը անարյուն ու անպատկառ են։ Ամեն տեղ լավ ու վատ լինում է։ Օրինակ սրանք սխալ ազգ դուրս եկան»։

31.10.2020թ. – Zaur Ağayev. «…Նրանց բոլորին սպանել է պետք։ Նրանց երեխաները մեծանալով մեր դեմ են լինելու, նրանք անհավատներ են. ծերերին պետք է սպանեին, գերության մեջ  պետք է սպանեին»։

31.10.2020թ. – Martin Donat. «Հայն այնպիսի ազգ է, որ տարբերություն չկա՝ տարեց, երիտասարդ, երեխա, գերեվարվեն՝ այլ տարբերակ չկա, քան սպանելը»։

31.10.2020թ.Xatun Absəlimova. «Հայ երեխային չպետք է խղճալ։ Երեխային, տարեցին էլ է պետք սպանել ասելուս համար, իմ ուղղությամբ քար էին նետում… Հայը չի փոխվելու, ամենալավ հայը մեռած հայն է»։

28.10.2020թ. – Murad Mirzezade. «…Հայ մորն էլ, երեխային էլ սպանել է պետք»։

28.10.2020թ. – TuranAliyev. «Երկրի երեսից պետք է ջնջվի այս ազգը, այս հայերը։ Կին, երեխա, բոլորը պոտենցիալ ահաբեկիչ, անպատկառ են։ Անմեղ, քաղաքացիական հայ չկա»։

16.10.2020թ. – Leyla Leyla. «Անձամբ ես ասում եմ, որ հայ երեխաները պետք է մահանան, նրանց քոքը պետք է կտրվի: Նրանք թուրքի թշնամին են: Նրանց մեջ լավը չկա, նրանց մի՛ խղճացեք»:

05.11.2020թ. – Səbinə. «…Հայ կինը, երեխան, տարեը,բոլորը պետք է մահանան, այն էլ կեղտոտ վիճակում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով