Մեծ Թաղերում մշակութային կոթողների հետևողական ոչնչացումը փաստող նոր ապացույցներ

Ադրբեջանը Արցախի բռնազավթած տարածքներում շարունակում է պղծել հայկական մշակութային հուշարձանները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները Մեծ Թաղեր գյուղում ոչնչացրել են ԽՍՀՄ մարշալ Արմենակ Խանփերյանցի հուշարձանը, դեպի բռնազավթված Շուշի տանող ճանապարհը կառուցելու համար ամբողջովին ավերել են գյուղի պատմական գերեզմանատունը, իսկ մի քանի օր առաջ Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը հայտնել էր նաև, որ ադրբեջանցիները քանդել են գյուղի Մակուն կամուրջը:

Մեծ թաղերում ադրբեջանցիների վանդալիզմը չի սահմանափակվել միայն այսքանով: Ստորև կներկայացնենք վանդալիզմի ևս մի քանի փաստ:

Ադրբեջանցիները պղծել են «Հաղթողաց հրապարակ» հուշակոթողը

Սոցցանցերի ադրբեջանական սեգմենտում տարածված տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիները պղծել են Մեծ Թաղեր գյուղում գտնվող «Հաղթողաց հրապարակ» հուշակոթողը:

 Նույն հուշահամալիրի արբանյակային լուսանկարները պատերազմից առաջ (Մայիս 2020թ.) և հետո (Հուլիս 2021թ.)

Սոցցանցերի ադրբեջանական սեգմենտում տարածված տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիները պղծել են Մեծ Թաղեր գյուղում գտնվող «Հաղթողաց հրապարակ» հուշակողթողը:

Հուշակոթողը բացվել է 2012թ. հոկտեմբերի 4-ին: Տեսանյութում ադրբեջանցին հեգնական տոնով նշում է, որ հուշարձանի տարածքում տեղադրված տնակների կոյուղաջրերը թափվում են հենց խաչի տարածքում՝ այս կերպ նաև արտահայտելով իրենց անհանդուրժողականությունը, անարգանքը և ատելությունը խաչի նկատմամբ:

Ոչնչացվել է Մեծ Թաղերի ուսուցիչներին նվիրված պուրակը

Արբանյակային լուսանկարները, ինչպես նաև ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերը ցույց են տալիս, որ վանդալիզմի զոհ է դարձել նաև Մեծ Թաղերում գյուղի ուսուցիչներին նվիրված պուրակը, որը գտնվում էր գյուղի Մանկավարժների անվան փողոցում: 

2021թ. թարմացված արբանյակային լուսանկարները թույլ են տալիս ենթադրել, որ Մեծ Թաղերում ադրբեջանցիների կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում պուրակը գրեթե քանդված է, բացակայում է հուշաքարը:

Նույն հուշարձանի արբանյակային լուսանկարները պատերազմից առաջ և հետո

Արբանյակային լուսանկարները փաստում են, որ ադրբեջանցիները դեպի բռանազավթած Շուշի ճանապարհն կառուցելու համար ավերում են ճանապարհին գտնվող բոլոր մշակութային հուշարձանները:

Մեծ Թաղեր գյուղի արբանյակային լուսանկարները պատերազմից առաջ և հետո (Երկրորդ նկարում նշված է ոչնչացված մշակութային կոթողների տեղերը)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով