Արցախյան 2-րդ պատերազմի (2020թ. աշուն) ընթացքում և դրանից հետո, մի շարք հեղինակավոր միջազգային կառույցներ, պետության ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև մի շարք հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ներ հայտարարեցին Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների մասնակցության փաստի մասին:
Նմանօրինակ հայտարարություն արել է Ֆրանսիայի նախագահը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, ՌԴ արտգործնախարարը, Պենտագոնը և այլք:
Նրանք հաստատում են այն փաստը, որ Թուրքիան ակտիվորեն ներգրավված է եղել վարձկանների տեղափոխման գործընթացում, որոնք հավաքագրված էին տարբեր ահաբեկչական խմբավորումներից Ադրբեջան ուղարկվելու համար: Մինչ պատերազմը և դրա ընթացքում, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ Ադրբեջանում ահաբեկչությունների հավանականության մեծ վտանգ կա և կոչ արեց իր քաղաքացիներին չայցելել մարդաշատ վայրեր:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանություն
09.08.2020 — Մինչ պատերազմը սկսվելը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ երկրում առկա են ահաբեկչական խմբավորումներ և կոչ արեց իր քաղաքացիներին «COVID-19-ի և ահաբեկչությունների ռիսկից ելնելով՝ զերծ մնալ Ադրբեջան ճամփորդություններից»:
«Տևական ժամանակ է ինչ Ադրբեջանում առկա է ահաբեկչական գործողությունների սպառնալիք, որը կարող է հանգեցնել հնարավոր գործողությունների: Ահաբեկիչները կարող են գործողություն իրականացնել մասնակի կամ ընդհանրապես առանց զգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերը, երթուղայինները, առևտրի կենտրոնները, պետական հաստատությունները, հոսթելները, ակումբները, ռեստորանները, պաշտանմունքի վայրերը, զբոսայգիները, սպորտային կամ մշակութային մեծ միջոցառումները, կրթական հաստատությունները, օդանավակայանները և այլ հանրային վայրեր»:
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոն
01.10.2020 — Նախագահ Մակրոնը հաստատեց, որ ավելի քան 300 ծայրահեղական իսլամիստներ Սիրիայից տեղափոխվել էին ԼՂ հակամարտության գոտի՝ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքով:
«Մենք հիմա տեղեկություն ունենք, որը փաստում է, որ ջիհադիստական խմբավորումներից սիրիացի վարձկանները՝ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքով (հարավ-արևելք) տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու տեղի ունեցող հակամարտությանը: Սա մի նոր և լուրջ փաստ է, որը փոխում է իրավիճակը», հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայություն
06.10.2020 —Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության համաձայն, Մերձավոր Արևելքի միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկանները՝ մասնավորապես Ջաբհատ ան-Նուսրայից (23 պետություններ և կազմակերպություն՝ ներառյալ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Կանադա, ճանաչել են ան-Նուսրան որպես ահաբեկչական խմբավորում), Ֆիրքեթ ալ-Համզա (Համզա ստորաբաժինը), Սուլթան Մուրադ խմբավորումը, ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումները, տեղափոխվել են Արցախյան հակամարտության գոտի: «Մենք խոսում ենք հարյուրավոր, նույիսկ հազարավոր ծայրահեղականների մասին, ովքեր հույս ունեն գումար ստանալ նոր պատերազմից», ասել է արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Սա առաջին անգամը չէ, երբ Թուրքիան իր սիրիացի վարձկաններին ուղարկում է մասնակցելու արտաքին հակամարտություններում: 2019թ. դեկտեմբերից ՄԱԿ-ի կողմից աջակցություն ստացող, Տրիպոլիում տեղակայված Ազգային համաձայնության կառավարության հետ պայմանավորվածության շրջանակներում, Թուրքիան ուղարկում է Սիրիայի ազգային բանակի զինյալներին աջակվելու Ազգային համաձայնության կառավարության հետ կապված զինված խմբավորումներին հակառակորդ Լիբիական ազգային բանակի դեմ՝ ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի գլխավորությամբ: Սիրիայի ազգային բանակի զինյալները մասսայական հերթագրվել են տեղափոխման՝ գայթակղված լինելով ամսական 2000 դոլլար խոստացված աշխատավարձով, ինչը, ըստ էության, ավելին է, քան այն ~100 դոլլարը, որը այդպիսի զինյալները կստանաին Սիրիայում:
Ռուսաստանի ԱԳՆ
«Համաձայն ստացված տեղեկությունների, անօրինական զինված խմբավորումների անդամները, Սիրիայից և Լիբիայից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի՝ անմիջականորեն մասնակցելու բախումներին»:
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտ
01.10.2020, SkyNewsarabia — ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա հաստատեց այն տեղեկությունը, որ մի շարք վարձկաններ Թուրքիայից ուղարկվել են Ադրբեջան՝ աջակցելու նրանց Հայաստանի դեմ պատերազմում:
«Հաշվետվություններն ու տեղեկություններն այն մասին, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին օրերին մի շարք չվերթներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում տեղափոխվել են հարյուրավոր սիրիացի վարձկաններ, ապացուցված են և ճշմարիտ», ասում է պաշտոնյան:
The Guardian
The Guardian-ը զրուցել է երեք տղամարդկանց հետ, ովքեր բնակվում են Սիրիայում՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող վերջին գյուղում: Նրանք ասել են, որ ավելի քան տասնամյակ տևող պատերազմի և սաստիկ չքավորության պայմաններից դրդված գրանցվել են ապստամբների ղեկավարների մոտ, ովքեր իրենց խոստացել են, որ նրանք աշխատելու են մասնավոր թուրքական անվտանգային ընկերության հետ: Նրանք պլանավորում են հատել Թուրքիայի հետ սահմանը մինչ նրանց կտեղափոխեն Ադրբեջան: