Հայ զինվորականների խոշտանգման դեպքեր

Հայերի հանդեպ ատելության քարոզն Ադրբեջանում իրականացվում է պետական մակարդակով, ինչի արդյունքում էլ ադրբեջանցի զինվորները մարտական գործողությունների ընթացում ցուցաբերում են առանձնակի դաժանություն՝ խախտելով մարդու իրավունքների պաշտպանության բոլոր կոնվենցիաները։

Ակնհայտ է, որ  պետական մակարդակով իրականացվող հայատյացության բազմամյա քարոզչությունը, հայերի կերպարի անմարդկայնացումը, արտահայտվել է մարտական գործողությունների ժամանակ. հայ սպանելն Ադրբեջանում հանցագործություն չի համարվում, իսկ նրա դիակի խոշտանգումը դրական է ընդունվում այսօրվա ադրբեջանական հասարակության շրջանում:

Ադրբեջանի կողմից սանձազերծած Արցախյան 2-րդ պատերազմի ընթացում ադրբեջանցի զինվորականները և Թուրքիայի կողմից ներգրաված սիրիացի վարձկանները հայ զինվորականների և խաղաղ բնակչության նկատմամբ իրագործել են տարբեր վայրագություններ։ Բազմաթիվ հայ զինվորականներ ենթարկվել են տարատեսակ խոշտանգումների։

Պետք է նշել այն կարևոր փաստը, որ հայ զինծառայողներին խոշտանգելու դեպքերը ոչ միայն տեսանկարահանվել են, այլև ադրբեջանցի օգտատերերի կողմից ակտիվորեն տարածվել են սոցիալական ցանցերում։

Ռազմական գործողությունների ավարտից  հետո Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը չի փոխվել, իսկ որոշ հարցերում դարձել է ավելի ագրեսիվ։ Ստորև ներկայացվելու են ադրբեջանցի զինծառայողների վայրագությունների հետ կապված միջադեպերի մի քանի օրինակներ:

Զինվորներին գլխատելու դեպքեր


2020թ պատերազմի ընթացքում հայտնի է հայ զինվորների գլխատման առնվազն երկու դեպք։ Ստորև ներկայացված նկարում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը կտրում հայ զինվորի գլուխը։ Հայտնի չէ՝  նրա գլուխը կտրել են սպանելուց հետո, թե կենդանի եղած ժամանակ։

Երկրորդ դեպքում զինվորականները նկարել են մեկ այլ զինվորի՝  արդեն իսկ կտրված գլուխը։ Թե ինչ պայմաններում է զինվորը գլխատվել՝ պարզել չի հաջողվել։

Հավելենք, որ 2016թ. Ապրիլյան քառորյա պատերազմի ընթացքում շարքային Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցին արժանացել է պետական բարձր պարգևների, այսպիսով, ի ցույց բոլորին, խրախուսվել է նրա գործողությունը և «օրինակ» դարձել բոլոր ադրբեջանցիների համար։ Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ (գրաված դիրքերում) գտնվող զինվորների և նրանց մարմինների մոտ 90%-ը ենթարկվել է ռազմական հանցագործությունների:

Դիակները խոշտանգելու դեպքեր

Հայտնի դարձած փաստերի շարքում հատկապես շատ են զինվորների դիակների խոշտանգման դեպքերրը։ Մի քանի տեսանյութերում երևում է, թե ինչպես են կտրում զինվորների ականջները։

Զգուշացում. Տեսանյութը պարունակում է խոշտանգման կադրեր

Հարկ է նշել, որ ակաջ կտրելն ադրբեջանցի և թուրք զինվորականների շրջանում խոշտանգման տարածված ձև է։

Նմանատիպ մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը հայ զինվորի երկու ականջը կտրելուց հետո, դանակով դաժանորեն հարվածներ հասցնում նրա դեմքին և այլանդակում այն։

https://www.youtube.com/watch?v=AlUd9cU7jeU

Տեսանյութերից մեկում ադրբեջանցի զիրվորականը բահով հարվածում է սպանված հայ զինվորի գլխին և դեմքին։

Գերիներին գնդահակահարելու/սպանելու դեպքեր

Պատերազմի օրերին տարածված մի քանի հոլովակներում հայտնի է դարձել, թե ինչպես են ադրբեջանցիները վարվում հայ գերիների հետ։ Մասնավորապես՝ Հադրութից գերեվարված երկու հայ զինվորականի մահապատժի են ենթարկում՝ Հայաստանի և Արցախի դրոշները գցած նրանց վրա։ Այս տեսանյութին անդրադարձել և իրականացրել են տեղորոշում այնպիսի հեղինակավոր աղբյուրներ, ինչպիսիք են BBC-ն և Bellingcat-ը։

Սոցցանցերում տարածված մեկ այլ տեսանյութում երևում են սպանված հայ զինվորներ։ Պատերազմի ընթացքում սպանված զինվորների մասին սոցցանցերում հայտնվել են բազմաթիվ հոլովակներ, սակայն այս նյութի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ տեսանյութի վերջում երևում են սպանված չորս զինվորներ, որոնց ձեռքերը կապված են մեջքի հետևում։ Դատելով նրանց տեսքից՝ կարելի է ենթադրել, որ զինվորները նախ գերեվարվել  են, հետո՝ սպանվել։

Հայ գերիների մասնակցությամբ մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը շամփուրով ծակծկում գետնին պարկած հայ զինվորներին։ Տվյալ Հոլովակում երևացող գերիներին նույնականացնել չի հաջողվել, նրանց ճակատագիրը դեռևս անհայտ է։

Վերջաբան

1949 թ. «Ժնևյան կոնվենցիաներ»-ը, որոնց Ադրբեջանը մասնակից պետություն է 1993 թվականից, խստորեն արգելում և դատապարտում է ռազմական հանցագործությունները՝ խոշտանգումներ, մահապատիժ (բռնություն կյանքի նկատմամբ), մահացածների մարմինների խեղումներ\խոշտանգումներ։ Չնայած կոնվենցիաների ընդունված լինելուն՝ Ադրբեջանը երբեք չի ենթարկվել դրանց և պարբերաբար խախտել է բոլոր կետերով սահմանված դրույթները։

ՀՀ և Արցախի մարդու իրավանուքների պաշտպանի գրասենյակները հոդվածում ներկայացված և բազմաթիվ այլ դեպքերի մասին մանրամասներ ընդգրկող զեկույցներ են ներկայացրել ՄԻԵԴ, սակայն, մինչ օրս Ադրբեջանը չի ենթարկվել որևէ պատասխանատվության՝  իրականացրած հանցագործությունների համար։

Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը և պաշտոնատար այլ անձիք Արցախյան պատերազմից հետո հաճախ շրջանառում են այն թեզը, որ Արցախում բնակվող հայերը պետք է  ապրեն Ադրբեջանի կազմում, իբրև՝ նրանց համար ապահոված է անվտանգության բոլոր պայմանները։ Սակայն նշված օրինակներն ապացուցում են, որ ադրբեջանցիներն ունեն հայերի հանդեպ վայրագություններ կատարելու հակում։ Ընդ որում նրանք ոչ միայն մնում են անպատժ իրենց արարքների համար , այլև  կարգվում են հեոոսներ։

Ադրբեջանցիների հետ համատեղ գոյակցությունն անհնար է, քանզի հայատյացության քարոզն, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա Ադրբեջանում շարունակում է իրականացվել նույն տեմպով։ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը ևս շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։ 2021թ. ամռանը Գեղարքունքում և Երասխում տեղի ունեցած լարումները փաստում են, որ հռետորաբանությունը չունի նվազման միտում։ Հետևաբար Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի անվտանգության սպառնալիքը շարունակում է պահպանվել։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով