Ադրբեջանցիները շարունակում են ավերել օկուպացված Արցախի հուշակոթողները. Վանքասարի եկեղեցի

2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան և դրան հաջորդած էթնիկ զտումներից հետո ադրբեջանական իշխանությունները նոր ծավալով վերսկսեցին ոչնչացնել Արցախի Հանրապետության տարածքում գտնվող հայկական հուշակոթողները։ 

Մենք արդեն ներկայացրել ենք տարբեր հոդվածներով թե ինչ է պատահել մի շարք հայկական մշակութային կոթողների հետ 2020 թվականից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում։ Այդ մշակութային կոթողների շարքում է Ավետարանոց գյուղի Մեծ Հայրենական պատերազմին նվիրված հուշարձանը, Մարշալ Խանփերյանցի հուշակոթողը, Հադրութի եկեղեցին, Սղնախի գերեզմանը, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին և այլն։

Սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո արդեն ամենաակնառու դեպքերից մեկը դա Մարտակերտի շրջանում՝ Ստեփանակերտից Մարտակերտ տանող ճանապարհի Վանքասար եկեղեցին է։ Փետրվարի 5-ին X հարթակում ադրբեջանական օգտահաշիվ Experience Azerbaijan-ը հրապարակել էր մի տեսանյութ, որում երևում է, որ եկեղեցու վրայից հանված է գմբեթի խաչը։ 

Ադրբեջանական օգտահաշիվը հրավիրում է զբոսաշրջիկներին այցելել Ադրբեջան և օկուպացված Արցախ և հանգիստ ցույց է տալիս կադրեր, որտեղ երևում է թե ինչպես են վանդալիզմի ենթարկել հայկական եկեղեցին։

Դավիթ Սարգսյան, Մխիթար Կարապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով