Արցախյան Երկրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանում պետական մակարդակով հակահայկական բռնության քարոզը և խրախուսումը էականորեն խթանել է նաև սոցցանցերի օգտատերերի շրջանում նշված կոչերի տարածմանը:
Բացի այդ, ադրբեջանցի օգտատերերի գրառումների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զանգվածային բռնության կոչերը կազմակերպված են եղել, խրախուսվել են պետական մակարդակով, ինչպես նաև եղել են Ադրբեջանի հայերի նկատմամբ տևական ատելության քարոզի հետևանք:
Ուսումնասիրված գրառումները ցույց են տալիս, որ նմանատիպ կոչեր տարածած օգտատերերը խրախուսում և արդարացնում են էթնիկ հայերի, այդ թվում՝ կանանց և երեխաների նկատմամբ բռնության կիրառումը: Նշյալ օգտարերի զգալի հատվածը հնչեցնում է զենքի կիրառմամբ հայերին ֆիզիկապես ոչնչացնելու կոչեր, որոնք ուղեկցվում են նմանատիպ հայտարարություններով.
«տակնուվրա անել երեխաներին ու դպրոցը», «սպանել հայ երեխաներին», «հավաքել, ողջ-ողջ թաղել», չգերեվարել, այլ՝ «տեղում գնդակահարել»:
Հայերին սպանելու կոչեր
29.12.2020, Guliyev Seymur.
«HAROP-ն ուղարկես` տակնուվրա անի էդ դպրոցն ու էդ բոլոր դուրսպրծուկներին»։
29.09.2020թ — Vusal İskender-zadeh.
«…Դրա համար էլ մեր զինվորական հրամանատարներից խնդրում և պահանջում ենք, որ թշնամուն նույնիսկ մի փոքր էլ չխնայե՛ք։ Նրանց հանձնվելու առաջարկ մի՛ արեք։ Նրանց Ղարաբաղի հողերում ոչնչացրե՛ք։ Ղարաբաղը նրանց համար գերեզմանոց դարձրե՛ք»։
Հայ երեխաներին և կանանց սպանելու կոչեր
07․10․2020թ․ – Siddiqe Rustemova.
«Մի՛ հավատացեք, սիրելինե՛րս, որդինե՛րս: Սրանց կանայք էլ, երեխաներն էլ լրտեսներ, գործակալներ, հետախույզներ են: Խփե՛ք, սպանե՛ք»:
16.10.2020թ., Cavid Necefov.
«Մեր երեխաները կմահանան այնքան ժամանակ, ինչքան ժամանակ դուք կասեք մենք հայ երեխաներին չենք սպանում»:
31.10.2020թ., Xatun Absəlimova.
«Ինձ պետք չէ, որ խղճան հայ երեխային: Ինձ քարկոծում էին, երբ ասում էի պետք է սպանել երեխային էլ, տարեցին էլ: … Հայը չի փոխվելու, ամենալավ հայը մեռած հայն է»։
Ողջ հայ ազգին «երկրի երեսից ջնջելու» կոչեր
03.11.2020թ. – Vusal Bayrameliyev.
«Աշխարհի ամենաանպատկառ, անարժան, զզվելի ազգ են հայերը։ Անպատկառները մոտ 13 ահաբեկչական կազմակերպություն ունեն։ Նրանց երկրի երեսից անհրաժեշտ է ջնջել այնպես, որ որպես ազգ չլինեն»։
28.10.2020թ., Elşən.
«…հայ անունը կրող յուրաքանչյուր անձի սպանել է պետք»։
09.12.2020թ., qara nolyeddi.
«…Հայերին սպանած սումգայիթցիների նկատմամբ առանձնահատուկ հարգանք եմ տածում։ Մենք Բարդայում հայերին ադրբեջանականացրինք, հիմա նույն մարդկանց երեխաները այս պատերազմում ինչքան հայ սպանեցին։ Սակայն ես ինձ ֆաշիստ չեմ համարում»։
29.12.2020թ., Fuad Əliyev.
«Այս բորենիների ազգի սերունը ոչնչացնել է պետք։ Սրանք այնքան անպատկառ, անինքնասեր, անարժեք, անամոթ ցեղ են, որ դրանց պետք է հավաքել և ողջ-ողջ թաղել։ Հետո էլ ասում են՝ եկ, հայի հետ միասին մի տեղում ապրիր։ Այս փալաս ազգի հետ նույն տեղում ապրել կլինի…»
Գերի հայերին սպանելու կոչեր
28.12.2020թ., Шока.
«Այլևս պետք չէ գերեվարել: Նրանց դուր է գալիս գերեվարվել. կերակրում են, տաքացնում, իսկ հետո՝ վերադարձնում: Թո՛ղ տեղում գնդակահարեն այդ տականքներին»:
28.12.2020թ., Emin 45 kvartal.
«Եթե նրանք բռնվեն, նրանց Հայաստան բաց կթողնեն: Ավելի լավ է տեղում գնդակահարել և ասել, որ չեն հանձնվել»:
28.12.2020թ., Elcin Musayev.
«Անիմաստ է նրանց գերեվարել: Հայերը երեկ պաշտոնապես հայտարարությամբ հանդես եկան, որ այս տեղերում զինվորականներ չունեն և պատկերացում չունեն՝ ինչ է այնտեղ կատարվում: Հետևաբար, բոլոր այդ հայ խուլիգաններին պետք է կտորների բաժանել և հասարակությանը ցույց տալ»: