Շուշի. Կանաչ ժամ

2020 թ. Արցախյան պատերազմի ընթացքում Շուշիի Սբ Հովհ. Մկրտիչ եկեղեցին ևս դարձել է Ադրբեջանի վանդալիզմի թիրախ։

2020 թ. նոյեմբերի 15-ից ադրբեջանցի օգտատերերը սկսեցին տարածել տեսանյութ Կանաչ Ժամ եկեղեցու շրջակայքից, որտեղ հստակ տեսանելի էր եկեղեցու քանդված գմբեթը։

1847 թ. կառուցված եկեղեցին կանոնավոր կերպով սկսել էր գործել միայն Արցախյան պատերազմի ավարտից հետո՝ սկսած 1995 թ.։ Խորհրդային տարիներին Ադրբեջանի իշխանությունները եկեղեցին դարձրել էին առողջարանային համալիրի մաս։

Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում եկեղեցին որևէ վնաս չէր կրել՝ ի տարբերություն նույն քաղաքում գտնվող Ղազանչեցոցի։ Բանն այն է, որ 2020 թ. նոյեմբերին Շուշին օկուպացրած ադրբեջանական ստորաբաժանումներից մեկի զինծառայողը հրապարակել էր լուսանկար, որտեղ իր հետևում տեսանելի է նաև Կանաչ ժամ եկեղեցին։

Լուսանկարից հստակ երևում է, որ թե՛ եկեղեցու ընդհանուր կառույցը, թե՛ գմբեթը վնասներ չէին կրել։ Սա թույլ է տալիս առաջ քաշել հետևյալ պնդումը:

Շուշիի Սբ Հովհ. Մկրտիչ կամ Կանաչ Ժամ եկեղեցին քանդվել է միտումնավոր կերպով, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Կանաչ ժամի ավերվածությունը հստակ արձանագրվում է նաև արբանյակային լուսանկարների միջոցով։

Ֆրանսիացի լրագրող Էմանուել Գրինսզպանը 2020 թ. դեկտեմբերի 26-ին այցելել է Շուշի և լուսանկարել ավիրված Կանաչ ժամը։

Շարունակել

One thought on “Շուշի. Կանաչ ժամ

Comments are closed.