Մեխակավանի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի

Արցախի Հադրութի շրջանի Մեխակավանի եկեղեցին (Զորավոր Սուրբ Աստվածածին կամ Սուրբ Մարիամ Աստվածածին, 39°23’10.87″ 47°2’17.60″) կառուցվել է 2017թ: 2020 թ. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում, ինչպես նաև պատերազմի ավարտից հետո Մեխակավանի եկեղեցին, ի թիվս այլ հայկական, քրիստոնեական մշակութային հուշարձանների ավերվել և հողին է հավասարացվել:

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ Մեխակավանի բռնազավթումից հետո՝ 2020թ. նոյեմբերին ադրբեջանցիները հրապարակել էին տեսանյութ, որում երևում է թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները պղծում եկեղեցին:

Տեսանյութում եկեղեցին կանգուն էր, սակայն բացակայում էր եկեղեցու խաչը:

Իսկ արդեն 2021թ. «BBC»-ի հրապարակած տեսանյութում ակնհայտ երևում է, որ ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են եկեղեցին:

Միջազգային ամենատարբեր հարթակներում իրեն իբրև հանդուրժողական ու բազմամշակութային երկիր ներկայացնող Ադրբեջանը, պաշտոնական բարձր մակարդակով անդրադառնալով մշակութային վանդալիզմի այս ակներև փաստին, նախ նշել է, որ «անհրաժեշտ է ճշտել՝ արդյոք նույն կոորդինատներն են», այնուհետև չժխտելով հայկական եկեղեցին ավերելու փաստը՝ փորձել արդարացնել ադրբեջանցիների կատարած հերթական վանդալիզմը՝ նշելով, թե եկեղեցին քանդվել է, որովհետև նոր էր և «անօրինական կառուցված»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով