Ադրբեջանի հասարակական գործիչների կողմից հակահայկական ատելության խոսքի քարոզ

Ադրբեջանական իշխանության որդեգրած հակահայկական ատելության խոսքի քաղաքականության հիմնական գործիքը ադրբեջանական լրատվամիջոցներն են, որոնք հատկապես պատերազմի օրերին ողողված էին հակահայկական շեշտադրումներով հայտարարություններով, հոդվածներով:

Էթնիկ հայերի դեմ տարվող քարոզչության մեջ են ներգրավված նաև Ադրբեջանի մտավորականները, հասարակական գործիչները, որոնք բացահայտորեն խրախուսում են ռասայական ատելությունն ու խտրականությունը, ինչը արգելված է միջազգային իրավունքի նորմերով, այդ թվում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի դրույթներով:

Ստորև ներկայացված են Ադրբեջանի հասարակական գործիչների կողմից կիրառվող ատելության խոսքի, թշնամական քարոզի օրինակներ, որոնցում վերջիններս հայերին բնորոշում են որպես «նացիստներ», «շովինիստներ», «ստախոսներ», «սրիկաներ», «առնետներ», նշում են, որ կա հայերին բնորոշ հիվանդություն՝ «Հայկական հիվադություն» ևն: Արդարացվում է նաև հայերի նկատմամբ բռնությունն ու արվում են պատերազմի ագրեսիվ հրապարակային կոչեր:

06.10.2020թ., Azvision.az – Բժիշկ-գինեկոլոգ Գալիբ Ասադով. «Հայկական հիվանդության դեղամիջոցը ադրբեջանական բանակն է»

«…Այս ազգին դժբախտացրել են հայերին բնորոշ ծայրահեղ ազգայնականությունը, այլ ժողովուրդների, հատկապես, թուրքերի նկատմամբ թշնամանքը, նացիզմից ավելի ուժեղ արտահայատված շովինիզմը։ Պատկերացրեք՝ ներկայիս Հայաստան պետությունը իր 4 հարևաններից 3-ի դեմ տարածքային պահանջներ ունի։ Այսպիսի հիվանդագին մտածողությամբ մեկ այլ ազգ չի կարող լինել։

Հայերն այնքան վստահ են, որ իրենք են աշխարհի ամենաբարձր ցեղը, ամենահին և մեծ մշակույթ ունեցողը, որ, ի վերջո, դա հանգեցրեց նրան, որ նրանք բոլոր ժողովուրդներին իրենց թշնամի են համարում և, ինչն էլ հանգեցրեց «հայկականություն» կոչված անսովոր հատկության ի հայտ գալուն։ 

Այսօր ողջ աշխարհը հայկական ահաբեկչության դեմ-դիմաց է կանգնած, որը տասնյակ տարիներ շարունակ թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես նախապատրաստվել է։ Չնայած Հայաստանի աջակցությունն ունեցող ահաբեկչական կազմակերպությունների իրագործած անթիվ ահաբեկչական գործողություններին՝ ո՛չ մեծ երկրները, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ այլ միջազգային կազմակերպություններ այս առնչությամբ չեն խոսել։ Սակայն նրանք պետք է իմանան, որ արդեն Հայաստանում և հայ ժողովրդի մեջ արմատացած, բժշկական տեսանկյունից հաստատված «հայկական հիվանդության» դրսևորում հանդիսացող ահաբեկչական գործողությունները սպառնալիք են նաև միջազգային անվտանգությանը»։


28.12.2020 — Իրավաբան, Ադրբեջանում «Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» ղեկավար, վերլուծաբան Ահմադ Շահիդով՝

«Հայ ժողովուրդը հիվանդություն ունի: Հայկական հասարակությունը այս հիվանդությամբ տառապել է շատ տարիներ. նրանք հայտարարում են, որ աշխարհում ամեն բան հայկական է: Այս հիվանդության անունը «Հայկական» է»:

19.10.2020թ., Trend.az – Ժողովրդական արտիստ Ֆիքրեթ Վերդիև. «…Ղարաբաղը կմաքրվի հայկական ֆաշիզմի սատանայական տականքությունից»

«Այդ հայ ֆաշիստները պատիվ չունեն, և նրանք արդարացիորեն ոչնչացվում են: Եվ թող որ ողջ մնացածները փախչեն մեր հայրենի հողից…»

17.10.2020թ., Trend.az — Ժողովրդական արտիստ Աղավերդի Փաշաև.

«Այս «հարևաններին» ազգություն էլ չեմ ցանկանում անվանել, այս թշնամիների անունն է ֆաշիստներ, նացիստներ, ագրեսորներ, օկուպանտներ… Այսօր, երբ մեր սրտերն ու հոգիները ցավից կտոր-կտոր են լինում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով, մեր հավատն ու ուժը մեզ տանում են դեպի կենդանակերպ արարածների նկատմամբ հաղթանակի…»

08.10.2020թ., Trend — Վաստակավոր արտիստ Բալօղլան Աշֆարով.

«Հայ ստախոսները և նրանց հանցակիցները սոցիալական ցանցերում անօգուտ սադրիչ արշավ են իրականացնում, որպեսզի խաթարեն մեր միասնությունը: Թո՛ղ լսեն այդ սրիկաները և տմարդները, որոնք այժմ առնետների նման թաքնվել են իրենց անցքերում, որ Ադրբեջանի միասնությունը ոչինչ չի կարող քանդել: Այսօր մենք բոլորս՝ Ադրբեջանի քաղաքացիներս, գնում ենք դեպի հայկական ֆաշիզմի նկատմամբ հաղթանակ»:

03․10․2020թ․ Azvision.az Ժողովրդական արտիստ Աֆագ Բաշիրգըզը․

«Ագրեսորները մեր խաղաղ բնակիչներին են կրակում, սպանում նրանց․․․Թշնամին խաղաղ մարդկանց տներն է ոչնչացնում։ Եվս մեկ անգամ ցույց են տալիս իրենց ֆաշիստ դեմքերը։ Թո՛ղ Աստված ձեր տունը ոչնչացնի։ Դուք չգիտեք՝ ինչ է հայրենիքն ու տունը։ Մեծ նկրտումներ ունեք։ Սակայն դուք չեք հասկանում հայրենիքը, հողը սիրելու թանկ զգացմունքները։ Դուք ոչնչացնելու, սպանելու, ավերելու համար ծնված միջատներ եք»։

03.01.2020թ․, Azertag.az – Բժիշկ-սրտաբան Զոյա Դմիտրենկո. «Շատ լավ է, որ Ադրբեջանի նախագահը հրամայել է մաքրել ադրբեջանական հողերը թշնամուց»

«…Անշուշտ, որպես բժիշկ, որպես մարդասիրական մասնագիտության տեր անձ, ես չպետք է աջակցեմ և ողջունեմ ռազմական գործողությունները, սակայն այս դեպքում, որպես Ադրբեջանում բնակվող մարդ, կարծում եմ, որ մեր անշնորհակալ հարևանների կողմից մեզ պարտադրված Լեռնային Ղարաբաղի խնդիրը անհրաժեշտ էր ամեն գնով լուծել»:

19.10.2020թ., Trend.az — Արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆիկ Սեիդզադե. «ՀԱՊԿ-ը պետք է մտածի՝ արդյոք իրենց պետք է Հայաստանի պես ստոր դաշնակից»

«Պատմությունը ցույց տվեց, որ Խորհրդային Միության պես հզոր տերության փլուզման հիմնական գործոններից մեկը Ադրբեջանի պատմական հողի վրա ստեղծված հայկական արյունոտ անջատողականությունն էր: 30 տարվա ընթացքում մենք ցանկանում էինք ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծել, սակայն հայ ֆաշիստներն այս ամբողջ ընթացքում շարունակում էին վայրագություններ անել մեր հողի վրա: Հասել է ազատագրման ժամը:


…Հայերը մոր կաթի հետ իրենց հարևանների, մասնավորապես, թուրքերի և ադրբեջանցիների նկատմամբ ատելություն և ագրեսիա են իրենց մեջ են կլանում՝ այդպիսով ձևավորելով իրենց ազգայնական-ֆաշիստական գաղափարախոսությունը, որը ներարկում են իրենց երեխաներին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով