Սղնախի ավերված գերեզմանատան արբանյակային նոր լուսանկարները

Ադրբեջանցիները ամբողջովին ավերել են Արցախի Սղնախի գյուղի գերեզմանատունը: Վերջին արբանյակային լուսանկարները, որոնք թվագրվում են 2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, փաստում են, որ գյուղի բռնազավթումից գրեթե մեկ տարի հետո ադրբեջանցիները ամբողջապես ավերել են գերեզմանատունը: 

Գերեզմանատունը արբանյակային լուսանկարը ՝ 09.2020թ.

Արբանյակային լուսանկարները նաև ցույց են տալիս, որ ադրբեջանցիները ավերել են գերեզմանատունը՝ չնայած որ այն չի գտնվում կառուցվող նոր ճանապարհին: Այս փաստը ևս հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը Արցախի բռնազավթված տարածքներում իրականացնում է համակարգված մշակութային արժեքների ոչնչացումը: Արցախի տարածքներում ադրբեջանցիների վանդալիզմը փաստել է նաև Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը

Նա նշել էր, որ ադրբեջանցիներն ավերել են Սղնախի գերեզմանատունը.

Սղնախի գերեզմանատունը՝ 2021.08թ.

«Ավերված է Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, Շուշիի հայոց Եղեռնի հիշատակի հուշարձանը, Սղնախի գերեզմանատունը, որի վրայով ճանապարհ են կառուցել»:

Ավելի վաղ, monumentwatch.org կայքը նույնպես արձանագրել է, որ  Արցախի գրավյալ տարածքներում կառուցվող նոր ճանապարհներին Ադրբեջանը ոչնչացրել է Սղնախի գերեզմանատունը և այլ մշակութային հուշարձաններ: 

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունն (Caucasus Heritage Watch) իր հերթին ամիսներ առաջ ահազանգել էր, որ վտանգված է Սղնախի գերեզմանատունը, իսկ ավելի ուշ ներկայացրել էր այն փաստող լուսանկարները: 

*Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Արցախի բռնազավթված տարածքներում նոր ճանապարհներ կառուցելու համար ամբողջովին ոչնչացվում է հայկական գերեզմանատներ, անգամ այն փաստին, որ այն չի գտնվում հիմնական ճանապարհի ճանապարհին: Ադրբեջանցիները ավերել են նաև Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի պատմական գերեզմանատունը, որը նույնպես չէր գտնվում կառուցվող հիմնական ճանապարհին: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով