Ադրբեջանական բարձրագույն ղեկավարությունը և իշխանության մյուս մարմինները տարիներ շարունակ վարել են Էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելության խոսքի և թշնամանքի պետական քաղաքականություն, ինչը դրսևորվեց նաև ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում: Ուսումնասիրելով սոցցանցերի ադրբեջանական տիրույթում պատերազմի օրերին արված գրառումները՝ ստորև առանձնացվել են բոլոր հայերին առանց խտրականության ոչնչացնելու կոչերով հրապարակումները:
20.10.2020թ. – Fidan Rustamli.
«Ամենալավ հայը մեռած հայն է»։
18.10.2020թ.– Yagub Aliyev.
«Հանուն մեր ապագա երեխաների անվտանգության՝ մա՛հ հայերին»։
17.10.2020թ. – MarsuPilami.
«Միշտ ասել եմ, որ եթե հայ երեխա լինի, չեմ սպանի, սակայն այսօրվանից սկսած՝ մա՛հ, անշուշտ, փոքրից մեծին»։
17.10.2020թ. – Azerbaycan qızı.
«Հայ կոչված ազգը երկրի երեսին չպե՛տք է մնա։ Մա՛հ հայերին»։
17.10.2020թ. – Gürkan TEOMAN.
«Ինչպես Քեմալ Աթաթուրքը, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան, Թալեաթ փաշան հայ ահաբեկիչներից մաքրեցին Անատոլիան, նույն եռանդով, ոգով և հավատքով կփրկենք Ղարաբաղը հայ ահաբեկիչների բռնազավթումից»։
13.10.2020թ. – Iara.
«Թո՛ղ պատմությունն այս անգամ գործի ինչպես հարկն է❤️»:
11.10.2020թ. – Oruc Quliyev.
«Ինչքան շատ մահանան, այնքան լավ։ Աշխարհում անամոթների թիվը կքչանա»։
07.10.2020թ. Rovshan Tanriverdi.
«Ամենալավ հայը մեռած հայն է»։
07.10.2020թ. — Muzaffar Afandi.
«Մենք դեռ մարդասիրական ժեստ ենք կատարել այս անբարոյականի նկատմամբ, որն իրեն ներկայացրել է որպես քաղաքացիական բնակիչ: Ինչպես երևում է նկարից, այս անբարոյականը զինվորական էր: Անիծյալ լինի նրանց սևն էլ, սպիտակն էլ: Ամենալավ հայը մեռած հայն է»:
06.10.2020թ. — Sebuhi Novruzov.
«Ամենալավ հայը մեռած և գերեվարված հայն է»:
31.10.2020թ. — Martin Donat
«Հայ ազգը այնպիսի ազգ է, որ տարբերություն չկա՝ ծեր, երիտասարդ, երեխա, գերեվարված։ Սպանելուց բացի այլընտրանք չկա»:
31.10.2020թ. — Zaur Ağayev.
«…Նրանց բոլորին սպանել է պետք։ Նրանց երեխաները մեծանալով մեր դեմ են լինելու, նրանք անհավատներ են. ծերերին պետք է սպանել: Հաստատ գերի են ընկել, պետք է սպանել»։
10.10.2020թ. — Ibrahim Ibrahimov.
«Ամենալավ հայը մեռնող հայն է, ամենաերջանիկ հայը՝ Բաքում բնակվող, ձայն չհանող, տեղը նստող հայն է»։
17.10.2020թ. — Maarif Bakinski
«Լավագույն հայը մեռած հայն է… Մենք պետք է սպանենք բոլոր հայ ահաբեկիչներին: Առանց խղճահարության»:
31.10.2020թ. — Nurlan İbrahimov.
«Մենք պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին: Առանց տարբերության, պետք է սպանել: Ոչ մի ափսոսանք, ոչ մի կարեկցանք: Եթե մենք չսպանենք, ապա նրանք կսպանեն մեզ ու մեր երեխաներին»