Պատերազմի ընթացքում և հետո տարբեր սոցիալակն ցանցերում ադրբեջանական օգտատերերի շրջանում բոլոր հայերին սպանելու, ոչնչացնելու կոչերին զուգահեռ (այս մասին տե՛ս մեր նախորդ նյութում) նկատվել են նաև կազմակերպված կերպով հայերի կերպարը դեհումանիզացնող և դեմոնիզացնող կոչեր:
Հայ ազգին «նկարագրելու» համար մասնավորապես կիրառվել են «թշնամի», «ֆաշիստ», «ահաբեկիչ», «դժբախտ ցեղ», «մանկուրդ», «մոլախոտ», «վամպիր», «նողկալի հարևան», «անբարոյական» և այլ նմանատիպ ակնհայտ բացասական, վիրավորական և ռասիստական բնույթի եզրույթներ:
Հարկ է նշել, որ նմանատիպ կոչեր, ելույթներ և հայտարարություններ պարբերաբար հնչել են նաև ադրբեջանցի պաշտոնյաների կողմից, ինչին կանդրադառնանք ավելի ուշ:
Հայերին թիրախավորող ռասիստական գրառումներ
16.10.2020թ․ – Nargiz․
«Երկրի երեսին անմարդկային արարքների առումով հավասարը չունեցող ազգին, ամենաատելի թշնամուն ենք հանդիպել։ Մենք հայերին ֆաշիստ են ասում, սակայն ֆաշիստները նրանց հետ համեմատած խեղճ են․․․»
17․10․2020թ․ – Güler․
«Ֆաշիստնե՛ր, ահաբեկիչնե՛ր, այստեղից հեռացե՛ք։ Այն աստիճան դժբախտ ցեղ եք, որ հարձակվում են անզեն մարդկանց վրա, մոլախոտի պես տարածվում աշխարհում, մանկուրդ հայ անամոթնե՛ր։ Աստված ձեզ փորձանք տա, վայրագնե՛ր»։
17.10.2020թ. – Nigar Veliyeva.
«Հայը վամպիրի պես խմելու է մեր արյունը, հետո մի հրադադարով մեր ցավը կանցնի՞…»
04․10․2020թ․ – Aydan.
«Ադրբեջաներենում մենք չեն ասում «հայ», մենք ասում ենք «անբարոյական, անպետք, ապօրինի ծնունդ, անամոթ, անպատկառ, ահաբեկիչ»․․․ Եվ ես կարծում եմ՝ դա հիանալի է»։
04․10․2020թ․ – Kefsiz İsgəndər.
«Տեսնես, որպես ժողովուրդ, որն է այդ ծանր մեղքը, որ քանի դար է՝ այս նողկալի հարևանի հետ ենք ապրում»։
29․09․2020թ․ – İTV ՀԸ հաղորդավար Ջալե Հասանլը․
«Ա՛յ ոչինչ չունեցող դժբախտներ, ա՛յ սրա-նրա ունեցածի վրա աչք դնող զավթիչներ։ Իմ երակներում Ադրբեջանի թուրքի արյուն է հոսում։ Այդ արյունը չի փոխվում, ադրբեջանցի լինելը պատվաբեր է, հայ լինելը՝ վիրավորանք։ Խնդրում եմ ինձ մի՛ վիրավորեք»։
28.12.2020թ. – BEN AZERİ.
«Հայերը ազգ չեն, մենք նրանց մարդ չենք համարում. ավելի լավ կլինի նրանց անվանել հայկական լաթ👍»:
29.12.2020թ. – 𝓘𝓵𝓪𝓱𝓮 𝓜𝓮𝓶𝓶𝓮𝓭𝓸𝓿𝓪.
«Վախենում եմ իմ ազգի այն ադրբեջանցիներից, որոնք հայի արյուն են կրում…»
28.12.2020թ. – BEN AZERİ.
«Գնչուները արժանապատիվ ազդեցիկ մարդիկ են, իսկ հայերը հոտ են: Նրանց մոտ գոյություն ունեն ավագների խորհուրդ, ավագանիներ և այլն, ինչպես նացիստական գերմանիայում»:
29.12.2020թ. – Fuad Əliyev.
«Այս բորենիների ազգի սերունը ոչնչացնել է պետք։ Սրանք այնքան անպատկառ, անինքնասեր, անարժեք, անամոթ ցեղ են, որ դրանց պետք է հավաքել և ողջ-ողջ թաղել։ Հետո էլ ասում են՝ եկ, հայի հետ միասին մի տեղում ապրիր։ Այս փալաս ազգի հետ նույն տեղում ապրել կլինի…»
06.10.2020թ․ – Azərbaycan Türkcəsinin Dirilişi.
-Փաշա՛, հայ-թուրքական ընկերության մասին ի՞նչ կարծիք ունես։
Էնվեր Փաշա -Միկրոբը չի՛ կարող մարդու հետ ընկեր լինել:
01.11.2020թ. – Sova Asi.
«Գողանալն ու տիրանալն ինչպիսի՞ զգացողություն է։ Դա անել կարողանալու համար անխիղճ, դավաճան, կեղծարար, ագրեսոր, շողոքորթ, անմարդկային, անամոթ, անհայտ, հիմար, անինքնասեր, ստախոս, ահաբեկիչ, մի խոսքով՝ հայ է պետք լինել։ Սա անել կարողացող երկրորդ ազգ չեմ ճանաչում։ Դժբախտ ես, որ հայ ես»։
Toggle