Բոլոր հայերին ոչնչացնելու կոչ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում

Ադրբեջանական բարձրագույն ղեկավարությունը և իշխանության մյուս մարմինները տարիներ շարունակ վարել են Էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելության խոսքի և թշնամանքի պետական քաղաքականություն, ինչը դրսևորվեց նաև ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում: Ուսումնասիրելով սոցցանցերի ադրբեջանական տիրույթում պատերազմի օրերին արված գրառումները՝ ստորև առանձնացվել են բոլոր հայերին առանց խտրականության ոչնչացնելու կոչերով հրապարակումները:

20.10.2020թ. – Fidan Rustamli.

«Ամենալավ հայը մեռած հայն է»։

18.10.2020թ.– Yagub Aliyev.

«Հանուն մեր ապագա երեխաների անվտանգության՝ մա՛հ հայերին»։

17.10.2020թ. – MarsuPilami.

«Միշտ ասել եմ, որ եթե հայ երեխա լինի, չեմ սպանի, սակայն այսօրվանից սկսած՝ մա՛հ, անշուշտ, փոքրից մեծին»։

17.10.2020թ. – Azerbaycan qızı.

«Հայ կոչված ազգը երկրի երեսին չպե՛տք է մնա։ Մա՛հ հայերին»։

17.10.2020թ. – Gürkan TEOMAN.

«Ինչպես Քեմալ Աթաթուրքը, Էնվեր փաշան, Ջեմալ փաշան, Թալեաթ փաշան հայ ահաբեկիչներից մաքրեցին Անատոլիան, նույն եռանդով, ոգով և հավատքով կփրկենք Ղարաբաղը հայ ահաբեկիչների բռնազավթումից»։

13.10.2020թ. – Iara.

«Թո՛ղ պատմությունն այս անգամ գործի ինչպես հարկն է❤️»:

11.10.2020թ. – Oruc Quliyev.

«Ինչքան շատ մահանան, այնքան լավ։ Աշխարհում անամոթների թիվը կքչանա»։

07.10.2020թ. Rovshan Tanriverdi.

«Ամենալավ հայը մեռած հայն է»։

07.10.2020թ. — Muzaffar Afandi.

«Մենք դեռ մարդասիրական ժեստ ենք կատարել այս անբարոյականի նկատմամբ, որն իրեն ներկայացրել  է որպես քաղաքացիական բնակիչ: Ինչպես երևում է նկարից, այս անբարոյականը զինվորական էր: Անիծյալ լինի նրանց սևն էլ, սպիտակն էլ: Ամենալավ հայը մեռած հայն է»:

06.10.2020թ. — Sebuhi Novruzov.

«Ամենալավ հայը մեռած և գերեվարված հայն է»:

31.10.2020թ. — Martin Donat

«Հայ ազգը այնպիսի ազգ է, որ տարբերություն չկա՝ ծեր, երիտասարդ, երեխա, գերեվարված։ Սպանելուց բացի այլընտրանք չկա»:

31.10.2020թ. — Zaur Ağayev.

«…Նրանց բոլորին սպանել է պետք։ Նրանց երեխաները մեծանալով մեր դեմ են լինելու, նրանք անհավատներ են. ծերերին պետք է սպանել: Հաստատ գերի են ընկել, պետք է սպանել»։

10.10.2020թ. — Ibrahim Ibrahimov.

«Ամենալավ հայը մեռնող հայն է, ամենաերջանիկ հայը՝ Բաքում բնակվող, ձայն չհանող, տեղը նստող հայն է»։

17.10.2020թ. — Maarif Bakinski

«Լավագույն հայը մեռած հայն է… Մենք պետք է սպանենք բոլոր հայ ահաբեկիչներին: Առանց խղճահարության»:

31.10.2020թ. — Nurlan İbrahimov.

«Մենք պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին: Առանց տարբերության, պետք է սպանել: Ոչ մի ափսոսանք, ոչ մի կարեկցանք: Եթե մենք չսպանենք, ապա նրանք կսպանեն մեզ ու մեր երեխաներին»

2 thoughts on “Բոլոր հայերին ոչնչացնելու կոչ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում”

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով